Անհատական ջեռուցման և հովացման էներգախնայող համակարգը տեղադրված,
Միջանցքի և խոհանոցի հատակները սալիկապատված, սենյակները լամինատապատված:
Նաև գնման հերթի մեջ առավելություն ցանկացողների համար առկա է վճարով գնման հայտի ամրագրման տարբերակը, որի համար պետք է վճարել ընտրված տարբերակի արժեքի 2%-ի՝ չափով 15 օրվա ընթացքում, այլապես հայտը անվերադարձ կներառվի անվճար հայտերի ցանկում:
Պահանջարկի ծավալներից ելնելով՝ առաջարկում ենք օգտվել գնման հայտի առցանց տարբերակից
Բնակարան ձեռք բերելու և հետագայում գնային տատանումներից խուսափելու համար պետք է ներկայացնել գնման հայտ: Հայտի համարը Էլ-փոստին չստանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: Իսկ հետագա գործընթացի համար մեր կամ գործընկեր բանկի աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ։ Էկոշենքերի մեկնարկը տրվելու է Արաբկիր՝ 📍Գրիբոյեդով և Արղության փողոցների հատվածից և Նոր Մալաթիա՝📍Լենինգրադյան, 📍Մոնթե Մելքոնյան փողոցներից: Այս պահին պրոեկտը շինարարական թույլտվությունների և հարակից այլ փաստաթղթերի ստացման փուլում է: