Բնակարանների գնման  ընթացակարգը բազմաթիվ անհարմարություններ է պատճառում գնորդներին, քանի որ մարդիկ բավականին շատ ժամանակ ու էներգիա են ծախսում այս գործընթացի վրա: Սակայն քչերը գիտեն, որ այդ պրոցեսի ժամանակ պատճառվող բազմաթիվ անհարմարություններից կարելի է խուսափել՝ օգտվելով հաճախորդների սպասարկման հեռահար տարբերակից՝ առանց տանից դուրս գալու և հաշված րոպեների ընթացքում: Էկոտուն ընկերությունը առաջարկում է ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանող տարբերակ:
Էկոշենքերի մեկնարկը տրվելու է Արաբկիր (Գրիբոյեդով և Արղության  փողոցների հատվածում),  Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքներից, մասնավորապես՝ Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոց և Նոյ թաղամասից: Պահանջարկի ծավալներից ելնելով՝ գնորդներին համակարգված բաշխելու նպտակով՝ անհրաժեշտություն առաջացավ կիրառել գնման հայտի ձեռք բերմնան առցանց տարբերակը: Կայքում կարող եք ծանոթանալ բոլոր տիպի բնակարանների մանրամասն նկարագրությանը և ընտրել Ձեր պահանջներին համապատասխանող բնակարանը: Անկախ այն հանգամանքից թե, որ վարչական շրջանում եք ուզում ձեռք բերել Ձեր էկոբնակարանը, նախ պետք է բնակարան գնելու հայտ ներկայացնել, որից հետո կստանաք հերթագրման թիվը: Գնման հայտի ձեռք բերումը ընթանում է 2 եղանակով.
  1. Գնման հայտ՝ առանց ամրագրման վճարում կատարելու (պարզապես լրացրեք գնման հայտը առանց ամրագրման վճարի վճարման)
  2. Գնման հայտ՝ վճարով ամրագրված (ստանում եք բնակարան ձեռք բերելու հերթի առավելություն՝ կատարում եք նույն ամրագրումը և վճարում եք նշված վճարը):
Կառուցապատողի կողմից առաջարկվող անշարժ գույքերից որևէ մեկը չընտրելու դեպքում հերթագրված անձը պահպանում է իր հերթը՝ հաջորդիվ կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրում բնակարանի գնման գործընթացում: Հերթագրված անձի կողմից չընտրված անշարժ գույքը այլ հերթագրված անձանց է առաջարկվում՝ հերթագրման համարների հաջորդականությամբ: Գնման հայտի ամրագրման վճարը գնման իրավունքի պայմանագրի կնքման ժամանակ հաշվարկվում է որպես կանխավճար: Հայտ ներկայացնելուց հետո գործընկեր բանկը  Ձեզ կհրավիրի մոտակա մասնաճյուղ՝ վարկունակությունը ստուգելու, հետագայում վարկային պայմանագիր կնքելու համար: Իսկ կանխիկ գնորդները կհրավիրվեն գրասենյակ՝ առուվաճառքի պայմանագրի համար: Նշենք, որ հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում գործում է «Եկամտահարկի վերադարձի մասին» օրենքը, որը նախատեսում է եռամսյակը մեկ  վերադարձնել հիփոթեքի տոկոսները եկամտային հարկից:
Նոյ թաղամասում կկառուցվի 6 շենք, 612 հատ 2, 3, 4 սենյականոց էկո բնակարաններ և 5-6 սենյականոց երկհարկանի պենտհաուսներ: Բնակարանների հատակագծային լուծումները տրված են՝ հաշվի առնելով ժամանակակից և հարմարավետ ապրելակերպին բնորոշ բոլոր պահանջները: Բայց ունեն նաև անհրաժեշտ ճկունություն՝ հարմարեցվելու յուրաքանչյուր գնորդի նախասիրություններին: 
Բնակարանների գները տատանվում են 19- 45մլն դրամի սահմաններում:
Հուսով ենք, որ այս շենքերի կառուցումը կնպաստի նմանօրինակ այլ շինարարական նախագծերի իրականացմանը ևս, և ավելի շատ կկառուցվեն այնպիսի շենքեր, որոնք կնպաստեն էներգախնայմանը:
Էկոշենքերի ընդհանուր սպասարկումը իրականացնելու է «Էկոտուն» ՍՊԸ-ն: Սպասարկման վճարը քմ-ի համար ամսեկան 250֏ է, որի մեջ մտնում է՝ արևային հոսանքի պանելների հասանելիություն, աղբահանում, հասարակական գոտու սպասարկում, ընդհանուր անվտանգության ապահովում, վերելակների սպասարկում:

0
ԱշխԺամեր՝
Երկուշաբթի 13:00--20:00
Երեքշաբթի ---------------
Չորեքշաբթի ---------------
Հինգշաբթի 13:00--20:00 
ՈՒրբաթ 13:00--20:00
Շաբաթ 13:00--20:00
Կիրակի 13:00--20:00

 .