«Էկոտուն» ընկերության կողմից կառուցապատվող Էկոշենքերի, էկոտների, բոլոր տիպի շինությունների համար օգտագործվում է սեփական արտադրության էներգախնայող և էկոլոգիապես մաքուր շինանյութ: Բարձր ջերմամեկուսացման, ձայնակլանման, և հարվածակլանման հատկությունների շնորհիվ շինարարության մեջ անփոխարինելի է էկոբլոկների օգտագործումը: Մեր էկոբլոկների հիմնական բաղադրիչը այլ եղանակով փքեցված պեռլիտն է, ինչի արդյունքում պահպանվում է պեռլիտի սկզբնական ամրության զգալի մասը: Փքեցումը կատարվում է ոչ ավանդական եղանակով, որի արդյունքում ծակոտիներն մոտ 50 անգամ ավելի մանր են ստացվում, մոտ 90%-ը մնում է փակ՝ ապահովելով առավելագույն ջերմա-ձայնամեկուսացում: Իսկ բնական քարերից պատրաստված արտաքին ֆասադային մակերեսը հավելված է պաշտպանիչ հավելանյութերով, ծառայում է երկար տարիներ` պահպանելով վառ գույներն ու արտաքին տեսքը:
1քմ արտաքին պատին անհրաժեշտ է | ֏/քմ | |
1 | 1քմ ֆասադային էկոբլոկ | 7500֏ |
2 | 1քմ ներքնապատման էկոբլոկ | 4500֏ |
3 | 1քմ ամրանային ցանց | 500֏ |
4 | 0,07խմ բետոն (1խմ բետոնը =14քմ լցոնում 7սմ հաս.) | 1500֏ |
5 | 1քմ շար | 4000֏ |
6 | Վերադիր ծախսեր | 7000֏ |
Վերջնական 1քմ էկոպատի արժեքը կազմում է | 25000֏ |